Ֆրանսիայի արևմուտքում Բաստիլի գրավման օրվա հրավառության ժամանակ մահացել են 7-ամյա տղան ու նրա 24-ամյա քույրը։ Այդ մասին գրում է Ouest-France թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել Շոլե կոմունայում: Անժեր քաղաքի դատախազ Էրիկ Բույարի խոսքով՝ «հրավառության լիցքավորման» խափանման պատճառով վիրավորվել է այդ ընտանիքի ևս մեկ անդամ։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Դատախազը դիմել է հեռախոսով հրավառությունը նկարահանած ֆրանսիացիներին։ Նրա խոսքով՝ դեպքի վայրից տեսանյութն ու լուսանկարները կարող են օգնել հետաքննությանը։