Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է երկրում բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական շուկայից հեռացող օտարերկրյա ընկերություններին ներգրավելու համար։
«Գրեթե 1400 օտարերկրյա խոշոր ընկերություններից յուրաքանչյուր երկրորդը դադարեցրել է գործունեությունը կամ ամբողջությամբ լքել է ռուսական շուկան: Նրանց վերատեղակայումը Ղազախստանում նոր հնարավորություններ կստեղծի մեր երկրի համար»,- նշել է Տոկաևը։
Նա հիշեցրել է, որ այժմ Կառավարությունը նաև ներդրումային մի շարք ծրագրեր է նախապատրաստում վերամշակող արդյունաբերության ոլորտում, դրանք նախատեսվում է ապագայում քննարկել հնարավոր ներդրողների հետ։