Գործադիրի որոշմամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք բնակավայրը ներառվել է ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում:
Արդյունքում Վարդավանք բնակավայրի ընտանիքները կօգտվեն սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված սոցիալական աջակցությունից՝ անշարժ գույքի հարկի, բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի նկատմամբ տրվող արտոնություններից: