Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրել 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած՝ հաշմանդամություն ունեցող անձանց։
Ծրագրի շրջանակում խնամվող անձանց տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Առօրյան հետաքրքիր դարձնելու համար նաև կազմակերպվում են բազմատեսակ մշակութային միջոցառումներ:
Անհրաժեշտ ծառայություններն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող համապատասխան փաստաթղթեր, բժշկական քարտ՝ ըստ սահմանված ձևի։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին ուղեգրվում է համապատասխան խնամքի հաստատություն։
Լոռու մարզում վերոնշյալ ծառայությունները տրամադրվում են ՀՕՖ-ի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջոցով: