Հուլիսի 13-ին Ռումինիայում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» (Ռումինիա)-«Փյունիկ» պատասխան հանդիպումը:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, և հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ «Փյունիկը» հաղթել է 4:3 հաշվով:
«Կլուժ»-«Փյունիկ»` 2:2 (1:0, 1:1, 2:1) (11 մ՝ 3:4)
Կլուժ, Կոնստանտին Ռեդուլեսկուի անվան մարզադաշտ
Մրցավար՝ Միկաել Ֆաբրի (Իտալիա)
Գոլերը՝ Ադջեյ-Բոատենգ, 6, Գայիչ, 89, 119, Պետրիլա, 90+4
11 մետրանոց հարվածաշար
Դուգաչիչ՝ 1:0, Կոչուկ՝ 1:1, Պետրիլա՝ 1:1, Դաշյան՝ 1:2, Բուրկե՝ 2:2, Հարությունյան 2:3, Մուհար՝ 3:3, Ավագյան՝ 3:4, Կամորա՝ 3:4
Այսպիսով, «Փյունիկը» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հոււլիսի 19/20-ին Երևանում։