Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։
Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը:
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։