Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ՇՄՆ կազմում գտնվող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել գույք, որը էականորեն կբարելավի կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը։
Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
ՊՈԱԿ-ին հանձնված գույքը ներառում է դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որոնք կհեշտացնեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման շատ գործառույթներ՝ արդյունավետ դարձնելով ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատանքը։
Այս նպատակով նվիրաբերվել էր նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։
Համագործակցությունը երկու կազմակերպությունների միջև կրելու է շարունակական բնույթ։