Այսօրվանից վարչական շրջանում մեկնարկում ենք նոր գործընթաց, որն ուղղված է հատկապես ամառային օրերին մեր մայրաքաղաքը ավելի մաքուր դարձնելուն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը:
Ղուկասյանը տեղեկացրել է՝ Կենտրոն վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները այսօրվանից կհամալրվեն աղբի համար նախատեսված տոպրակներով, որոնք հնարավորություն կտան կանխել այնտեղ թափվող ջրային զանգվածի արտահոսքը և կվերացնեն տվյալ հատվածներում առկա գարշահոտությունը:
«Տոպրակները տեղադրելուց առաջ աղբամանները և հարակից տարածքը լվացվում են:
Հորդորում եմ լինել ուշադիր հատկապես ծխախոտի մնացորդները այնտեղ թողնելուց առաջ համոզվեք, որ դրանք ամբողջովին մարված են:
Կարևոր է, որ պահպանենք մաքրության և անվտանգության կանոնները` նպատակադրմամբ, որ դրական արդյունքը շատ շուտով տեսանելի կլինի և միասին կվայելենք Կենտրոնին հարիր մաքուր քաղաքային միջավայրը»,- գրել է վարչական շրջանի ղեկավարը: