ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ պաշտոնը թափուր էր փետրվարի 24-ից, երբ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ստորագրել էր հրամանագիր Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։