Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի ներկրման համաձայնագիր ստորագրել, որպեսզի նվազեցնի Ռուսաստանից կախվածությունը Եվրոպա գազի մատակարարումները դադարեցնելուց հետո՝ տեղեկացնում է EUobserver-ը:
Համաձայնագրի նախագծում նշվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև «ռազմավարական գործընկերությունը» նախատեսում է «կասպյան բնական գազի մատակարարումներ դեպի Եվրամիության երկրներ և Արևմտյան Բալկաններ:
Խոսքը մինչև 2027 թ. տարեկան 20 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների մասին է։ Լրատվամիջոցը նշում է, որ դրա համար կիրականացվեն շոշափելի ներդրումներ, կընդլայնվի «Հարավային գազային միջանցքի» ցանցը։
Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև սառեցված հակամարտությունը»։ Ըստ հրապարակման՝ «Կողմերն աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը»։