Կորոնավիրուսի տարածման նոր ալիքի ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել վերականգնել դիմակների պարտադիր կրման ռեժիմը, վերսկսել թեստավորումները։
«Աշխարհում քովիդով վարակման դեպքերն ավելացել են, դա լրացուցիչ բեռ է ստեղծում առանց այդ էլ ծանրաբեռնված հիվանդանոցների համար»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։ Նրա խոսքով՝ համավարակը մոտ ապագայում չի նահանջի: