ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իսրայելական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում:
Սպիտակ տան ղեկավարը նաև մեծ սխալ է որակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դուրս գալու Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:
«Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքին, քան նախկինում»,- ասել է Բայդենը՝ միաժամանակ հանդես գալով Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:
Երուսաղեմում նախատեսված հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կստորագրեն համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։