Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է հրաժարականի մասին:
«Այսօր առավոտյան վարչապետ Կայա Կալասը կառավարությանը պաշտոնապես տեղեկացրել է սեփական ցանկությամբ հրաժարական տալու իր որոշման մասին։ Հրաժարական է տալիս նաև ամբողջ կառավարությունը»,- նշված է Էստոնիայի կառավարության հաղորդագրության մեջ:
Կալասը նաև առաջարկել է ուրբաթ օրը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ նա կդիմի պատգամավորներին՝ խնդրելով իրեն վստահել «Հայրենիք» և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կոալիցիայի հիման վրա նոր կառավարության ձևավորումը: