Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան պատրաստվում են BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) անդամակցելու հայտ ներկայացնել՝ հայտնել է միջազգային ֆորումի նախագահ Պուրնիմա Անանդը։
«Այդ երկրները մեզ միանալու շահագրգռվածություն են ցուցաբերել և պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել։ Կարծում եմ, որ դա լավ քայլ է, քանի որ ընդլայնումը միշտ դրական է ընկալվում, դա ակնհայտորեն կուժեղացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Անանդը։
Նա նաև տեղեկացրել է, որ այդ երկրների, ինչպես նաև Արգենտինայի և Իրանի անդամակցության շուրջ քննարկումը և որոշման ընդունումը կարող է տեղի ունենալ հաջորդ գագաթնաժողովին: