ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկկողմ հանդիպմանը կստորագրեն համատեղ հռչակագիր՝ պարտավորվելով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Այդ մասին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հռչակագիրը կընդլայնի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում:
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ Բայդենի ու Լապիդի բանակցություններին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում: