ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:
«Երուսաղեմի հռչակագրում», մասնավորապես, ընդգծվում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Իսրայելի անվտանգությանը, ինչպես նաև երկու պետությունների ձգտումը՝ հակազդելու Իրանին և միջուկային զենք ստեղծելու նրա ցանկությանը:
Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ Միացյալ նահանգներն Իրանի իշխանություններին տեղեկացրել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Վաշինգտոնի համար ընդունելի կետերի մասին, սակայն մտադիր չէ հավերժ սպասել Թեհրանի որոշմանը: