Գյումրիում շուտով շահագործման կհանձնվեն կայարանամերձ այգին և հրապարակը: Անցած տարվա գարնանը մեկնարկած շինաշխատանքները կավարտվեն երկու շաբաթից։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - 2021 թ. ապրիլի վերջերից է սկսվել, իրականացվում է ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակներում, նախատեսված ժամկետները մի փոքր ձգձգվեցին, չնախատեսված խնդիրներ, խոչընդոտներ ի հայտ եկան՝ ընդերքի հետ կապված։ Խնդիրները հաղթահարվեցին, հիմա տեսնում ենք՝ գեղեցիկ, 17 հազար քմ մակերեսով, ունենալու ենք, կայարանից եկած հյուրերը կտեսնեն՝ ինչ գեղեցիկ այգի, լուսավորություններով, քաղաքի բնակիչները երեկոյան գան զբոսնեն, կանաչ տարածք ենք ունենալու։
Աշխատանքների կեսին պարզվել էր, որ ստորգետնյա ջրամատակարարման և ջրահեռացման ցանցը ամբողջովին քայքայված է, ոչ թե նորոգվել, այլ քանդվել և զրոյից նոր ցանց է կառուցվել։ Աշխատանքները միառժամանակ դադարել էին, նոր նախագծի անհրաժեշտություն էր առաջացել:
Խաչիկ Ղարիբյան (աշխղեկ) - Համաձայն որի 6 և 5 սմ ներքին և վերին շերտ, այս տարի ֆրեզավորում և եռաշերտ ասֆալտապատում, օղակն էլ կառուցվել է, ջրավազանի նոր փուլն է, ասֆալտբետոնի աշխատանքն էլ կավարտենք, մայթերի եզրագծման աշխատանքներ։
Տասնյակ տարիների դադարից հետո կգործի նաև շատրվանը: Քաղաքի կենտրոնական համարվող այս հատվածը խորհրդային տարիներից ի վեր չէր նորոգվել:
Խաչիկ Ղարիբյան - Սա բեռնատար մեքենաների հանգույց, կենտրոն, որովհետև ստեղից է մեր քաղաքի մուտքը սկսվում, գնացքով է գալիս, դրա համար երեք շերտ ասֆալտ, որ չփչանա:
Ասֆալտապատման աշխատանքները կավարտեն առաջիկա օրերին: Շատրվանը կնորոգվի, այգին վերջնական տեսքի կբերվի մինչև հուլիսի վերջ: Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրի արժեքը ավելի քան 580 հազար եվրո է:
Վարդգես Սամսոնյան - Էս պահի դրությամբ հինգ ծրագրեր՝ Գծի հետև, Շինարարների փողոց, Կոմիտասի փողոցում ընդերքի աշխատանքներ, Արագած թաղամասի ասֆալտապատում, տարբեր տեղերի հետ լուծում, 21 փողոց ասֆալտապատում սուբվենցիոն, ՎԶԵԲ-ով՝ Անի թաղամասն ամբողջությամբ ասֆալտապատեն, բարեկարգեն։
Համաշխարհային բանկի վարկային միջոցներով էլ շուտով կմեկնարկեն աշխատանքները նաև Սլոբոդկա կոչվող թաղամասի մի քանի փողոցներում: Բոլոր այս ծրագրերի ավարտից հետո Գյումրիի փողոցների ավելի քան 70 տոկոսը հիմնանորոգված կլինի: