Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 տարեկանների, Մ16 տարեկանների և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին:
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Սկոպիեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում 49:46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում:
Երկրորդ խաղում կանանց Մ20 հավաքականը 40:102 հաշվով զիջել է Իսրայելի հավաքականին:
Հուլիսի 13-ին Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Գերմանիայի ընտրանու հետ։ Գերմանացիները մինչ այս 63:65 հաշվով պարտվել են Իսրայելին, 105:35 հաշվով էլ հաղթել են Վրաստանին։
Խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ։
Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումները կտևեն մինչև հուլիսի 17-ը: Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Սկոպիե են մեկնել Մերի Գրիգորյանը, Լուսինե Տիտանյանը, Մարիամ Վիրաբյանը, Շուշան Դանիելյանը, Նառա Զեյնալյանը, Սոֆյա Հակոբյանը, Դիանա Սարյանը, Նարէհ Ավակիանը, Անի Մկրտչյանը և Մանե Շահինյանը:
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ Ավեդիքիանը:
Կանանց Մ16 տարեկանների հավաքականն Ալբանիայի Կորչե քաղաքում մասնակցում է հուլիսի 12-17-ն ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։
Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել Սեդա Գաբրիելյանը, Սուսաննա Խաչատրյանը, Գետակ Սարգիսը, Լիա Կրումիանը, Սուսաննա Հունանյանը, Էլեն Խաչատրյանը, Ժաննա Խաչատրյանը, Սյուզաննա Հայրապետյանը, Կարինա Սահակյանը, Հռիփսիմե Սարգսյանը և Աննա Գրիգորյանը:
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սերգեյ Ավետիսյանը:
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Կիպրոսի և Մոլդովայի թիմերը:
Տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականն էլ Կոսովոյի Պրիզրեն քաղաքում մասնակցում է հուլիսի 12-17-ն անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76:97 հաշվով պարտվել է Անդորրայի հավաքականին: Մեր ընտրանին երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ:
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել Հայկ Կարախանյանը, Գևորգ Մանուկյանը, Սարգիս Հարությունյանը, Էդվարդ Քալաջյանը, Դավիթ Պոյաճեանը, Դավիթ Վարդանյանը, Գրեգորի Մողոյանը, Գրեգորի Ղազարեանը, Գրեգորի Գույուջյանը, Ալեքս Հակոբյանը, Կարեն Աղաջանյանը և Ռաֆայել Սաֆարյանը:
Հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Քէթէնճեանը:
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն նաև Ջիբրալթարի և Մոլդովայի թիմերը: