Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի: Օրակարգում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն է:
Խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:
Նախագիծն առնչվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի։