«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2022 թ. կիսամյակային հաշվետվությունը: Հաշվետվություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը (հանձնաժողովի նախագահ) և ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ):
Արգելոց-թանգարանների, արգելոցների, մարզային ծառայությունների, ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները ներկայացրել են կատարած աշխատանքները:
Մարզային ծառայության պատասխանատուները ներկայացրել են տվյալ ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքները, ձեռքբերումները, խոսել են նաև առկա խնդիրների մասին:
2022 թ. Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերի հուշարձանների պահպանական տարածքներում նկատվել են խաչքարեր, որոնք արդեն տեղադրված են եղել կամ նախապատրաստական աշխատանքներ են տարվել նոր խաչքարեր տեղադրելու համար (2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անմահացած հերոսների հարազատների կողմից) ինչը օրենքով թուլատրելի չէ և համարվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի խախտում: Մարզային ծառայությունների պատասխանատուներին հաջողել է դուրս բերել խաչքարերը պահպանական գոտուց կամ դադարեցնել արդեն սկսված աշխատանքները:
Մարզային ծառայությունները իրականացրել են մշտադիտարկում առավել վտանգված հուշարձանների տարածքներում՝ փետրվարի 13-ին և 14-ին հանրապետությունում արձանագրված երկրաշարժի հետևանքով հնարավոր վնասումների հետ կապված:
Ներկայացրել են մարզերում անցկացված միջոցառումների մասին տեղեկատվություն:
Հաշվետվություն են ներկայացրել նաև ՊՈԱԿ-ի ֆոնդերի, վերականգնման լաբորատոիայի, գիտահետազոտական, իրավաբանական, մարքեթինգի և զարգացման ծրագրերի, ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, հուշարձանների պահպանության, ինչպես նաև՝ ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։
Ամփոփելով 2022 թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները՝ հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականները կտրվեն գրավոր: