Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 12-ին մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկին: Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ «Ստեղծարար Հայաստանի» հետ համագործակցությամբ։
Նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:
Միջոցառման ընթացքում էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։