Twitter-ը հայց է ներկայացրել Դելավերի դատարան՝ ընդդեմ ձեռնարկատեր Իլոն Մասկի, որը հրաժարվել է ընկերության 44 միլիարդ դոլարի գնման գործարքից, հայտնում է The New York Times-ը։ Հայցով Twitter-ը ցանկանում է ստիպել գործարարին ավարտին հասցնել ընկերության գնումը։ Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու մասին հայտարարել է հուլիսի 8-ին։
Գործարարը չի ցանկանում գնել ընկերությունն այն պատճառով, որ Twitter-ն իրենից թաքցնում է սոցցանցում բոտերի քանակի մասին տեղեկությունը։ Ծառայությունը պնդում էր, որ կեղծ հաշիվները 5%-ից ավելին չի եղել, սակայն Մասկը կարծում է, որ դրանք առնվազն 20% են։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ եթե գործարքը չեղարկվի, ձեռնարկատերը պետք է վճարի 1 մլրդ դոլար։ Իլոն Մասկի՝ Twitter-ը չգնելու որոշումից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը 11,3%-ով նվազել է։