Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ ավարտվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը լրատվական գործակալությանը հայտնել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի մեծ հույսեր կան։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար պատժամիջոցների առկայությունը ապահովագրական, լոգիստիկ և բանկային հատվածներում։
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու համար, Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ-ի, Կիևի իշխանություններն էլ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծեցին հացահատիկի արտահանման համար: Բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերը ականապատեցին Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել աշխարհի շուկաներ նավերով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, և եթե Կիևը ականազերծի նավահանգիստները, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի հեռանալ։