Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, իսկ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա հուլիսի 12-ին:
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ պահպանողական պատգամավորերին միավորող և կուսակցության առաջնորդի ընտրության գործընթացի համար պատասխանատու 1922 Կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին:
«Արդյունքը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերադառնա ամառային արձակուրդից»,- ասել է նա՝ հավելելով, որ քվեարկության առաջին երկու փուլերը տեղի կունենան այս շաբաթ: