Իրանը հերքել է Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքերի տրամադրման մասին Վաշինգտոնի հայտարարությունները:
Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության որևէ զարգացում չի նկատվում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, թե Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: