Ռուսաստանը կարող է ոչ միայն սահմանափակել, այլ ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ կոչ անելով աշխարհին պատրաստվել նման սցենարի:
Նրա խոսքով՝ պատժամիջոցներից հրաժարումը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես թուլության դրսևորում, ուստի Ռուսաստանին պետք է թույլ չտալ տեսնել նման վարքագիծ:
Անդրադառնալով ռազմական գործողության ընթացքին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը շաբաթ օրվանից 34 օդային հարված է հասցրել, ամենալուրջ հետևանքները կրել է Խարկովը. մի թաղամաս ամբողջությամբ ավերվել է:
Զելենսկիու խոսքով՝ կատաղի մարտերը շարունակվում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: