ԱՄՆ-ը կցանկանար Ռուսաստանի հետ աշխատել միջուկային անվտանգության հարցերով, սակայն չի կարող դա անել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսը։
«Մենք իսկապես ունենք երկխոսության մեխանիզմներ, որոնք կցանկանայինք վերականգնել, որպեսզի Ռուսաստանի հետ քննարկենք միջուկային հարցերը, սակայն, ցավոք, ռուսական ներխուժման պատճառով մենք չենք կարող դա անել»,-ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ այժմ Արևմուտքի երկրներն իրենց ջանքերը կենտրոնացնում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմը կանխելու ուղղությամբ և փորձում են օգնել Ուկրաինային: