Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բանակցությունները տեղի կունենան սիրիական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ նույն օրը Թեհրանում Պուտինը առանձնազրույց կունենա Էրդողանի հետ: