Ճապոնիայի իշխանությունները «Մեծ քսանյակի» մեջ մտնող և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ չեզոք դիրքորոշում ունեցող պետություններին կհորդորեն հակառուսական պատժամիջոցներ սահմանել։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին։
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդյունավետության է՛լ ավելի բարձրացման համար մեր երկիրը մտադիր է հետագայում ևս համապատասխան միջոցներ մշակել համաշխարհային հանրության հետ համագործակցության համար»,- հավելել է նախարարը: