Եվրամիության խորհուրդը տնտեսության և ֆինանսների նախարարների մակարդակով հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը Կիևին հրատապ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը:
«Նախարարները հավանություն տվեցին Ուկրաինային 1 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը։ Դա մեր մակրոֆինանսական օգնության հրատապ ծրագրի մի մասն է»,- տեղեկացրել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ Ուկրաինայի տնտեսությունը կարճաժամկետ ֆինանսավորման կարիք ունի, և ԵՄ-ն պատրաստ է օգնել: