Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինա են ժամանել վարձկաններ աշխարհի ավելի քան 60 երկրից՝ Եվրոպայից և Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից և Ավստրալիայից:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինա է ժամանել ավելի քան 7100 վարձկան: