Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և առաջիկա գագաթնաժողովին կարող է սկսվել կազմակերպությանը Մինսկի անդամակցության գործընթացը:
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը հայտարարել է, որ եթե ընդհանուր որոշում կայացվի, Բելառուսը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը:
Կառույցի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում՝ աշնան սկզբին: