Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 8-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, խուլիգանության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, ծեծի, սպանության սպառնալիքի և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, խոշտանգման, թմրանյութի իրացման, վստահված գույքը հափշտակելու, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 1 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: