Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Թվիթերի իր էջում նա գրել է. «Նախագահ Էրտողանի և Հայաստանի վարչապետ Փաշինեանի հեռաձայնային զրոյցը յուսամ պիտի արագացնէ երկու երկիրներու միջև ընթացող բնականոնացման գործընթացը»։
Այսօր կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերն ու հույս հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: