Առավոտյան ժամը 07:36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը՝ Ֆեյսբուքում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։
Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»,- գրել է մարզպետը: