ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
-
հայտերի ընդունում.
-
հայտերի քննարկում և գնահատում.
-
արդյունքների ամփոփում.
-
մրցանակների հանձնում:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1. «Լավագույն համայնքային գրադարան».
2. «Լավագույն մարզային գրադարան».
3. «Լավագույն նորարար գրադարան».
4. «Լավագույն գիտակրթական գրադարան».
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»:
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» հասցեին մինչև 202 2թ. օգոստոսի 31-ը ներառյալ: