Հուլիսի 4-10-ը Հայաստանում իրականացվել է 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423771 դեպք, որոնցից 413043-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 142 709 թեստավորում: