Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ։
Հանդիպմանը ներկայացվել են փառատոնի ընթացքում նախատեսվող միջոցառումները։
Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու հայտնի երաժիշտներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, անցկացվելու է աստղային երեկույթ (Star Party):