Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում կարող են մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։
Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-6 հատ զրո։