Ս.թ. հուլիսի 10-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է Լոնդոնի հայկական ամառային ամենամյա փառատոնին, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմական հանձնախումբը։ Այդ մասին հայտնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում նշել է նման միջոցառումների կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմությունը, արվեստը և խոհանոցը։ Դեսպանն ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ վստահեցնելով, որ շարունակելու է անել առավելագույնն այդ կապերի հետագա ամրապնդման համար։
Միջոցառմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմիննների ղեկավարներ։