Ազգային ժողովի խորհուրդը մշակել է նախագիծ, որով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով:
Նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին, բացի Թագուհի Թովմասյանից:
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: