Եվրամիությունը ձգտում է ավելացնել գազի մատակարարումներն Աֆրիկայից, որպեսզի նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից, սակայն դա կարող են կանխել հենց մայրցամաքի երկրները, որոնց բնակչությունը տառապում է էներգիայի պակասից, գրում է Bloomberg-ը։
«Աֆրիկյան առաջնորդները, մի կողմից, միլիոնավոր գազային գործարքներ են փափագում, մյուս կողմից՝ իրենց ռեսուրսների նկատմամբ հանկարծակի հետաքրքրությունը նրանք կոչում են երկակի ստանդարտ, որը խորացնում է Արևմուտքի կողմից տարածաշրջանի շահագործումը»,- գրում է գործակալությունը:
«Միևնույն ժամանակ, հարուստ երկրները չեն ցանկանում ֆինանսավորել խողովակաշարերն ու արդյունաբերությունը, որոնք կարող են հեշտացնել գազի օգտագործումը հենց Աֆրիկայում, ինչպես նաև չեն կատարում կանաչ նախագծերը ֆինանսավորելու խոստումները, որոնք կարող են դառնալ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այս մոտեցումը նյարդայնացնում է աֆրիկացի առաջնորդներին, որոնք վառելիքի կարիք ունեն միլիոնավոր մարդկանց աղքատությունից հանելու համար»,- նշում է Bloomberg-ը։