Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: Գրառման մեջ նշված է.
«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով»:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերն ու հույս հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: