Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել։ Այս մասին հայտնում են Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021-ի նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։
«377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանիքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայացված տվյալների համաձայն՝ 312 բնակարան տրամադրվել է մայրաքաղաք Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում: