Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին կայացած չորրորդ հանդիպմանը, կարելի է ասել` սառույցը շարժվեց՝ ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը: Փակ սահմանների պայմաններում որոշվեց թույլատրել երրորդ երկրի քաղաքացիներին Թուրքիայով անցնել Հայաստան և հակառակը: Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումից հետո կողմերը նաև հայտարարեցին երկու երկրների միջև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու համաձայնություն ձեռք բերելու մասին:
Սրանք, ըստ էության, հարաբերություններում առաջընթաց ապահովելու քաղաքական կամքի դրսևորումներ են, ենթակառուցվածքային հարցերը դեռ քննարկման ենթակա են: Պայմանավորվածություններն իրագործելու ժամկետներ դեռ չեն նշվում, բայց, փորձագետների հավաստմամբ՝ խոսքն առաջիկա ամիսների մասին է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան