Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ տարբեր երկրներից։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։
Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ երեկոյան։