Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Այդ մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Դա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն է եղել B դիվիզիոնում:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է Անի Մկրտչյանը՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և իրականացրել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` մրցելով Իսրայելի հետ: