Սոցիալական լուրջ խնդրի առաջ են կանգնած Երևանի մի ամբողջ թաղամասի բնակիչներ: Նախորդ դարի կեսերին մայրաքաղաքի հարավի ակտիվ շինարարությունից հետո Հաղթանակ թաղամասում բազմաթիվ տներ կան, որոնք ունեն սեփականատեր, բայց չունեն օրինական գրանցում:
Բնակիչները թակել են բոլոր ատյանների դռները: Պետական արխիվը չի պահպանվել, սեփականատերերի ձեռքին էլ փաստաթղթեր են, որոնց համաձայն, օրինակ՝ մեկ հողը երկու տեր ունի: