Մոտ վեց ամսից սպասվում է կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի և մայրական խնամքի արձակուրդային նպաստի բարձրացում: Այս փոփոխությունն իրականացնելու համար Կառավարությունը մոտ 65 մլրդ դրամով ավելացնում է սոցիալական ծախսերը: Հավելյալ միջոցները հիմնականում գեներացվել են հավաքագրված հարկերից: Սրանով Կառավարությունը նախ փորձում է մեղմել երկնիշ գնաճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խմբերի համար, մյուս կողմից՝ ուղերձ հղում բիզնեսին ու հարկատուներին. որքան կրճատվի ստվերը, այնքան կընդլայնվեն սոցիալական աջակցության ծրագրերը: