ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզ:
«Այցելել եմ Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:
Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ»,- ասված է Ֆեյսբուքում վարչապետի գրառման մեջ: